Հազվագյուտ գտածո՝ Պոմպեյից
Մշակույթ
09:50 19/08/2021
Աշխարհ

Հազվագյուտ գտածո՝ Պոմպեյից

Հին Պոմպեյում շարունակվող պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են դամբարան, որտեղ լավ պահպանվել են մարդու մումիֆիկացված մնացորդներ: Եվրանյուզը գրում է, որ գտածոն լույս է սփռում քաղաքի կյանքի վրա նախքան մ.թ. 79 թվականին հրաբխի ժայթքումից ավերվելը։

Դամբարանում հայտնաբերված արձանագրությունները պատմում են, որ տղամարդու անունը Մարկուս Վեներիուս Սեկունդիո էր: Նա ազատված ստրուկ էր և դերասան, ով հետագայում դարձել էր քուրմ, խոսել հունարեն և լատիներեն: Նախնական վերլուծությունը հնարավորություն է տվել որոշել տարիքը ` մոտ 60 տարեկան: Հռոմեացիները սովորաբար դիակիզում էին մահացածներին, ուստի նման գտածո շատ հազվադեպ է լինում:

Դամբարանը կառուցվել է Վեզուվի ժայթքումից մի քանի տասնամյակ առաջ: Դրա մեջ գտնվել է նաև մի ապակե սափոր՝ կանացի Նովիա Ամաբալիս անունով։ Հավանաբար Սեկունդիոյի կնոջ աճյունասափորն է։ 

Placeholder
Հազվագյուտ գտածո՝ Պոմպեյից