Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի անտառային գոտում բռնկված հրդեհը մարվել է շուրջ 5 ժամում
Տարածաշրջան
18:03 19/08/2021
ԼՂՀ

Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի անտառային գոտում բռնկված հրդեհը մարվել է շուրջ 5 ժամում

Օգոստոսի  18-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ավտոճանապարհի աջակողմյան հատվածի անտառային գոտում հրդեհ է բռնկվել:
Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով կանչի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ փրկարարները տեխնիկական ու ձեռքի հատուկ միջոցներով շուրջ 5 ժամ աշխատել են բարդ ռելիեֆային տարածքում և մարել կրակը:

Հրդեհը մեկուսացվել է: Նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք,  թփեր և անտառային զանգված:

Վնասի չափը ճշտվում է:

Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Placeholder
Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի անտառային գոտում բռնկված հրդեհը մարվել է շուրջ 5 ժամում