«Արարատ Միրզոյանին ուղարկեիք, մի երեք ամիս դիրքերում մնար, որ գոնե դիվանագիտության գինը հասկանար»
Քաղաքական
14:13 19/08/2021
Հայաստան

«Արարատ Միրզոյանին ուղարկեիք, մի երեք ամիս դիրքերում մնար, որ գոնե դիվանագիտության գինը հասկանար»

«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, անդրադառնալով վերջին նշանակումներին, գրում է.

«Օրենք պետք է ընդունեն, որ նախարարները, փոխնախարարները, զանազան տեսչությունների, ծառայությունների, վարչությունների պետերը պաշտոնի նշանակվելուց առաջ երեք ամսով զինվորական ծառայություն անցնեն, մեկ ամիս վերապատրաստվելուց հետո մարտական հեթապահություն պիտի իրականացնեն:

Իմքայլականները  օրինակ պետք է ծառայեն մնացած բոլորիս: Թե նրանցից ով է փողով ազատվել բանակից, իրենց շրջապատն էլ, իրավապահներն էլ լավ գիտեն: Ու նրանց պետք է տանեն հենց չկահավորված դիրքերում հերթապահություն անցկացնեն, որպեսզի իրենց կապերը օգտագործելով արագ կահավորեն դրանք, գիշերային տեանելիության սարքերով ապահովեն, բունկերներ կառուցել տան:

Օրինակ՝ Արարատ Միրզոյանը բանակում չի ծառայել, ուղարկեիք մի երեք ամիս դիրքերում մնար, որ գոնե դիվանագիտության գինը հասկանար»։

Հիշեցնենք, որ զինծառայություն չի անցել Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև նրա նշանակած շատ պաշտոնյաներ։

 

Placeholder