Մոսկվայի պետական համալսարան ընդունված իննամյա աղջկա հայրը խոսել է դստեր աշխատանքի մասին
Կրթություն, գիտություն
12:50 19/08/2021
Աշխարհ

Մոսկվայի պետական համալսարան ընդունված իննամյա աղջկա հայրը խոսել է դստեր աշխատանքի մասին

Մոսկվացի Ալիսա Տեպլյակովան ութ տարեկանում հանձնել է միասնական պետական քննությունները և ընդունվել է Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոգեբանական ֆակուլտետի վճարովի բաժին։ Եվսենի Տեպլյակովը՝  երեխայի հայրը խոսել է աղջկա աշխատանքի տեղավորման մասին:  Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Տղամարդը նշել է, որ ինքն ու երեխայի մայրը մտադիր չեն երեխային «խցկել» աշխատանքի:

«Մյուս կողմից, կան շատ մարդիկ, որոնք աշխատում են ոչ թե այն պատճառով, որ իրենց փող է պետք, այլ որ իրենց դուր է գալիս: Եվ եթե դա նրան դուր է գալիս, ուրեմն սա իր անձնական գործն է, թող ինքնուրույն որոշի՝ կուզենա աշխատել, թե ոչ»,-ասել է Տեպլյակովը:

Նա նաև ասել է, որ աղջիկը, ամենայն հավանականությամբ, ստացիոնար է սովորելու համալսարանում: Միևնույն ժամանակ, Եվսենին կարծում է, որ դուստրը հաղորդակցության հետ կապված խնդիրներ չի ունենա:

Նա հավելել է, որ հոգեբանության ուղղությունն ընտրվել է հիմնականում այն բանի համար, որ այն կարող է հիմք դառնալ բազմաթիվ այլ մասնագիտությունների համար:

«Հոգեբանությունը տալիս է աշխատանք նախագծելու, մարդկանց հետ շփվելու ունակություն, հասկանալու, թե ինչ է կատարվում, վերլուծելու շարժառիթներն ու հետևանքները: Սա, որպես բարձրագույն կրթություն, շատ լավ է համապատասխանում ցանկացած այլ մասնագիտություն ստանալու համար»,-բացատրել է Տեպլյակովը:

Ավելի վաղ Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը հայտարարել էր, որ պատրաստ է գրանցել ավագ դպրոցն ավարտած և միասնական պետական քննություն հանձնած ութամյա Ալիսա Տեպլյակովային:

Placeholder
Մոսկվայի պետական համալսարան ընդունված իննամյա աղջկա հայրը խոսել է դստեր աշխատանքի մասին