19.08.2021. Արցախում կորոնավիրուսի 4 դեպք է հաստատվել
Օրվա թեմա
12:57 19/08/2021
ԼՂՀ

19.08.2021. Արցախում կորոնավիրուսի 4 դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 18-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10992 քաղաքացու հետազոտություն, որից 1012-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
19.08.2021. Արցախում կորոնավիրուսի 4 դեպք է հաստատվել