Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ՝ ՀՀ մի շարք շրջաններում
Հասարակություն
14:51 19/08/2021
Հայաստան

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ՝ ՀՀ մի շարք շրջաններում

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից ազգաբնակչությանը հորդորում են պահպանել կանոնները: 

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-24-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ին կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Placeholder
Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ՝ ՀՀ մի շարք շրջաններում