Անահիտ Ավանեսյան. Հիվանդանոցային օղակում իրավիճակը դեռևս վերահսկելի է
Առողջություն
17:28 20/08/2021
Հայաստան

Անահիտ Ավանեսյան. Հիվանդանոցային օղակում իրավիճակը դեռևս վերահսկելի է

Կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների աճով պայմանավորված` մասնագետները քննարկել են COVID-19-ի նոր շտամների առանձնահատկությունները, վիրուսի տարածումը հնարավորինս կանխելու, բժշկական կենտրոններում նախատեսվող աշխատանքները, բուժման նոր մեդոթները մշակելու և կիրառելու մարտավարությունը:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, ներկայացնելով առկա վիճակագրությունը` ոլորտի պատասխանատուներն ընդգծել են, որ հիվանդանոցային օղակում իրավիճակը դեռևս վերահսկելի է, նաև անդրադարձել  արտաքին և ներքին մարտահրավերներին` կապված համաշխարհային ցուցանիշների բարձրացման հետ, խոսել դեղորայքի և անհրաժեշտ այլ բժշկական պարագաների մատակարարման խնդիրների, վերապրոֆիլավորված կենտրոնների ծավալների ու կազմակերպչական աշխատանքների մասին:

Մասնագետները նշել են, որ տարածաշրջանում COVID-19-ի ահագնացող աճի միտում կա` ուղեկցված նոր շտամների ծանր ընթացքի և հիվանդության երիտասարդացման բարդություններով, ուստի պետք է պատրաստ լինել և այս ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել արդյունավետ դարձնել` սպասվող առաջիկա ալիքին հնարավորինս դիմակայելու նպատակով:

«Մենք պետք է աշխատենք առողջապահական համակարգում` առաջնային օղակում,  շտապ բժշկական օգնության ծառայությունում, պետական և մասնավոր բուժհիմնարկներում այդ պահանջին խիստ հետևողական լինելու ուղղությամբ: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր հերթին հստակ հանձնարարականներ ունի փակ տարածքներում դիմակ կրելու պահանջի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու առնչությամբ, ինչը, թերևս, կօգնի զսպելու վարակի տարածումը»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:  
 

 

Placeholder
Անահիտ Ավանեսյան. Հիվանդանոցային օղակում իրավիճակը դեռևս վերահսկելի է