Դենիել Քրեյգն 2021-ին Հոլիվուդի ամենաբարձր վաստակող դերասանն է
Մշակույթ
16:20 20/08/2021
Աշխարհ

Դենիել Քրեյգն 2021-ին Հոլիվուդի ամենաբարձր վաստակող դերասանն է

Դենիել Քրեյգն այս տարի դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վաստակող դերասանը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Variety ամսագրի հրապարակած տվյալները:

Ըստ Variety-ի՝ Քրեյգը վաստակել է ավելի քան 100 միլիոն դոլար «Հանել դանակները» (2019) ֆիլմի երկու մասերի համար։

Հոլիվուդյան ամենաբարձր վարձատրվող արտիստների ցանկում երկրորդը Դուեյն Ջոնսոնն է, ով սուրբծննդյան «Red One» կատակերգության համար կարող է ստանալ 50 միլիոն։ Երրորդ տեղում 40-ական միլիոն դոլարով Ուիլ Սմիթն է և Դենզել Վաշինգտոնը։

Լեոնարդո Դի Կապրիոն վաստակել է 30 միլիոն դոլար «Մի նայիր վերև» կատակերգությունում իր դերի համար (2021), նույնքան՝ Մարկ Ուոլբերգը, ով խաղացել է «Սփենսերի արդարադատություն»  մարտաֆիլմում (2020):

Դերասանուհիներ Ջենիֆեր Լոուրենսը և Ջուլիա Ռոբերտսը յուրաքանչյուրը 25-ական միլիոն դոլար են ստացել։

 

Placeholder
Դենիել Քրեյգն 2021-ին Հոլիվուդի ամենաբարձր վաստակող դերասանն է