Թուրքիան հայտարարել է նոր սահմանափակումների մասին
Տնտեսություն
12:45 20/08/2021
Տարածաշրջան

Թուրքիան հայտարարել է նոր սահմանափակումների մասին

Չպատվաստված քաղաքացիների համար կորոնավիրուսի PCR թեստերը պարտադիր են լինելու Թուրքիայի կինոթատրոններ և ռեստորաններ այցելելու համար։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ուսումնական տարվա մեկնարկին դպրոցի չպատվաստված աշխատակիցները ստիպված են լինելու շաբաթական առնվազն երկու անգամ կորոնավիրուսի թեստ հանձնել:

«Մենք կխնդրենք չպատվաստված ուսանողներին և համալսարանի աշխատակիցներին պարբերաբար անցնել PCR թեստ: Մենք նաև պարտադիր կդարձնենք PCR թեստերը թռիչքների և միջքաղաքային փոխադրումների, ինչպես նաև կինոթատրոնների և ռեստորանների վայրեր մուտք գործելու համար»,- ասել է Էրդողանը:

Նախօրեին լրատվականը հայտնել էր, որ ԵՄ-ն ճանաչել է Ուկրաինայում, Թուրքիայում և Հյուսիսային Մակեդոնիայում տրված պատվաստումների մասին հավաստագրերը:

Placeholder
Թուրքիան հայտարարել է նոր սահմանափակումների մասին