Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան մտադիր չէ վերածվել փախստականների եվրոպական «պահեստի»
Թուրքիան մտադիր չէ Եվրոպայի համար միգրանտների համար «պահեստի» դեր կատարել, Անկարան նման պարտականություն, պատասխանատվություն կամ պարտավորություններ չունի: Այս մասին, «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Էրդողանն անդրադարձել է նաև Աֆղանստանում տիրող իրավիճակին: Նրա խոսքով, Թուրքիան, անհրաժեշտության դեպքում, կշփվի Թալիբան շարժման ստեղծած կառավարության հետ, քանի որ Անկարայի հիմնական նպատակը Աֆղանստանի կայունությունն ու անվտանգությունն է:
Էրդողանը նշել է, որ Աֆղանստանում բնակվում է մինչև 5 հազար Թուրքիայի քաղաքացի: Նրա խոսքով, նրանցից մոտ 500-ը, օտարերկրյա 83 քաղաքացիների հետ միասին, իրենց խնդրանքով տեղափոխվել են Թուրքիա:
«Մենք արագորեն կտեղափոխենք մեր քաղաքացիներին իրենց հայրենիք, ովքեր դեռ սպասում են վերադառնալուն, նրանց թիվը 300-ից պակաս է», - ավելացրել է նա: