Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կորոնավիրուսային հիվանդության երիտասարդացման միտում կա. ՀՀ առողջապահության նախարար
COVID-19 hիվադությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ, հիվանդության երիտասարդացման միտում կա: Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա տեղեկացնում է, որ այս պահին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են գտնվում COVID-19 դրական ախտորոշմամբ 2 պացիենտ` 22 և 28 տարեկան:
Նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Պացիենտների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում COVID-19-ի հետևանքով 50-ից ցածր տարիքի անձանց, այդ թվում` երեխաների շրջանում, հիվանդության ծանր ընթացքի և հոսպիտալացման ցուցանիշը կտրուկ աճել է»,- գրել է առողջապահության նախարարը։