Կոնվերս Բանկ. Cashback և անվճար Ուսանողական քարտեր՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ
Տնտեսություն
17:52 20/08/2021
Հայաստան

Կոնվերս Բանկ. Cashback և անվճար Ուսանողական քարտեր՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Գիտելիքի և դպրության օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական ակցիայով՝ էլ ավելի ընդլայնելով դրա պոտենցիալ շահառուների ցանկն ու հնարավորությունները:

Բանկից մանրամասնում են, որ  ակցիայի շրջանակում՝ օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 5-ը, Բանկն իր քարտապաններին կտրամադրի 20%  գումարի հետվերադարձ` Cashback, գործընկեր վաճառասրահ/ներում իր ՊՈՍ և/կամ E-Pos-երի տերմինալներով անկանխիկ գնումների համար: Գործընկերների ցանկում ներառված են խանութ-վաճառասրահներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

Իսկ օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 30-ը  Բանկի հետ համագործակցող ԲՈՒՀ-երի ուսանողները կարող են ստանալ Կոնվերս Բանկի VISA կամ MasterCard ուսանողական քարտեր՝ անվճար քարտի գործողության ողջ ընթացքի համար:

Ակցիայի մանրամասները, գործընկերների ու ԲՈՒՀ-երի ցանկը՝ այստեղ։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Placeholder
Կոնվերս Բանկ. Cashback և անվճար Ուսանողական քարտեր՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ