ԵԱ․ Վերջին տուրից առաջ Դանիելյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Աշխարհում
13:12 20/08/2021
Հայաստան

ԵԱ․ Վերջին տուրից առաջ Դանիելյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Երեկ տեղի է ունեցել Եվրոպայի կանանց անհատական առաջնության 10-րդ տուրը։ Շախմատիստ Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով հաղթանակ է տոնել Բելլա Խոթեննաշվիլիի նկատմամբ։ Մրցաշարի առաջատար Յուլյա Օսմակը ոչ-ոքի է խաղացել։

Այսպիսով, վերջին տուրից առաջ Դանիելյանը վաստակել է 8 միավոր և գլխավորում է աղյուսակը։ Օսմակը նույնքան միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում։

Շահմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Աննա Սարգսյանը վերջին տուրից առաջ գտնվում է 10-րդ հորիզոնականում և պահպանում է աշխարհի գավաթի ուղեգիր նվաճելու հնարավորություն։

Placeholder
ԵԱ․ Վերջին տուրից առաջ Դանիելյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը