Ռուս խաղաղապահները սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել Արցախի Կոլխոզաշեն գյուղի տարածքը
Տարածաշրջան
11:38 20/08/2021
ԼՂՀ

Ռուս խաղաղապահները սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել Արցախի Կոլխոզաշեն գյուղի տարածքը

Ռուս սակրավորներն Արցախի Մարտունիի շրջանի Կոլխոզաշեն գյուղում սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքը, որի ընթացքում ավելի քան 20 հա տարածք արդեն ականազերծվել է: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու ամսում ամենօրյա աշխատանքների արդյունքում խաղաղապահ զորակազմի սակրավորները սահմանազատման գծի մոտ գտնվող Մաճկալաշեն, Խերխան և Հերհեր բնակավայրերում մաքրել են ավելի քան 100 հեկտար տարածք, որպեսզի այնտեղ հնարավոր լինի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել:

«Մաճկալաշենում հայտնաբերված զինամթերքի մեջ եղել են 120 միլիմետրանոց հրետանային արկեր և կասետային ռումբեր, որոնք դուրս են բերվել տեղանքից և ոչնչացվել են»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնինը։

Ըստ ՌԴ ՊՆ-ի, սակրավորները Արցախում ստուգել են 1927 շինություն, մաքրել ավելի քան 674 կմ ճանապարհ, ավելի քան 2257 հեկտար տարածք, հայտնաբերել և ոչնչացրել են 25 798 պայթյունավտանգ առարկա:
 

Placeholder
Ռուս խաղաղապահները սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել Արցախի Կոլխոզաշեն գյուղի տարածքը