Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը izi.TRAVEL ծրագրում
Կրթություն, գիտություն
11:20 20/08/2021
Հայաստան

Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը izi.TRAVEL ծրագրում

Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը միացել է izi.TRAVEL նախագծին և շարունակում է ստեղծել աուդիոպատմություններ թանգարանի ցուցանմուշների մասին:

«Սա գլոբալ, բաց և անվճար հարթակ Է. նպատակն է օգնել մշակութային ժառանգության և զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին՝ իրենց պատմությունները ամենապարզ և ժամանակակից ձևով փոխանցելու հետաքրքրված ունկնդիրներին: Այս համակարգի օգնությամբ այցելությունները թանգարաններ ավելի հետաքրքիր և տպավորիչ են»,- նշված է Գրատպության թանգարանի ֆեյսբուքյան էջում:

Գրատպության հետքերով կարելի է շրջայց կատարել հետևյալ  հղումով։ 

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվել է տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի Գրատպության թանգարանը, որը ներկայացնում է հայ գրատպության անցած պատմությունը։

Placeholder
Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը izi.TRAVEL ծրագրում