Արցախում արդեն վերականգնվել է ռազմագործողություններից վնասված 1350 շինություն
Տարածաշրջան
09:09 20/08/2021
ԼՂՀ

Արցախում արդեն վերականգնվել է ռազմագործողություններից վնասված 1350 շինություն

Ակտիվ ընթանում են 2020թ. պատերազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում բնակելի տներին, հասարակական, առողջապահական ու կրթական օբյեկտներին հասցված վնասների վերականգնման շինարարական աշխատանքները։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը:

«Ստեփանակերտ քաղաքում գրանցված  հրետակոծությունից վնասված 4258 շենք-շինությունից 892-ի վերականգնումն ավարտված է, իսկ 297-ում շինաշխատանքներն ընթացքում են։

Ասկերանի շրջանում 560 շենք-շինություններից շինաշխատանքներն ավարտված են 112-ում, ընթացքում են 203 օբյեկտում։ Մարտակերտի շրջանում 497 վնասված շենք-շինություններից 90-ի շինարարությունն ավարտված է, իսկ 188-ում աշխատանքները շարունակվում են։

Մարտունու շրջանում 1203 վնասված շենք-շինություններից 256-ի շինաշխատանքներն են ավարտվել, իսկ 296-ում շարունակվում են», - նշել է Մ. Դանիելյանը և հավելել, որ շինարարական աշխատանքներն իրականացնում է 195 կազմակերպություն։

Placeholder
Արցախում արդեն վերականգնվել է ռազմագործողություններից վնասված 1350 շինություն