Անջելինա Ջոլին Ինսթագրամում հաշիվ է բացել՝  Աֆղանստանին վերաբերող թեմաները լուսաբանելու համար
Մշակույթ
15:00 21/08/2021
Աշխարհ

Անջելինա Ջոլին Ինսթագրամում հաշիվ է բացել՝ Աֆղանստանին վերաբերող թեմաները լուսաբանելու համար

Ամերիկացի դերասանուհի և ՄԱԿ -ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլին Ինստագրամում հաշիվ է բացել՝ Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին պատմելու համար: kulturomania.ru-ի հաղորդմամբ, առաջին հրապարակման մեջ դերասանուհին նշել է, որ ներկայումս Աֆղանստանի ժողովուրդը կորցնում է սոցիալական ցանցերում ազատ շփվելու և ինքնարտահայտվելու հնարավորությունը:

«Այդ իսկ պատճառով ես եկա Ինստագրամ, որպեսզի կիսվեմ նրանց պատմություններով և մարդկանց ձայներով, որոնք ամբողջ աշխարհում պայքարում են իրենց հիմնական իրավունքների համար», - գրել է նա:

Դերասանուհին հրապարակել է մի աֆղան դեռահաս աղջկա նամակ, ով պատմում է երկրի կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ կապված արմատական «Թալիբան» շարժման իշխանության գալու հետ։

Ջոլին նաև անտարբերներին կոչ է արել օգնություն ցուցաբերել Աֆղանստանի ժողովրդին:

Placeholder
Անջելինա Ջոլին Ինսթագրամում հաշիվ է բացել՝ Աֆղանստանին վերաբերող թեմաները լուսաբանելու համար