Քաբուլում դադարել են գործել փոխանակման կետերը
Տնտեսություն
15:06 21/08/2021
Աշխարհ

Քաբուլում դադարել են գործել փոխանակման կետերը

Քաբուլի «Սարոյ Շահզոդա» փոխանակման կենտրոնը, որտեղ գտնվում են մայրաքաղաքի բոլոր փոխանակման կետերը, փակ է Աֆղանստանի կենտրոնական բանկի գործունեության դադարեցման պատճառով: «Ինտերֆաքսը» հայտնում է, որ այդ մասին շաբաթ օրը հայտարարել է քաղաքի փոխանակման կետերի աշխատողների խորհուրդը:

«Տեղեկացնում ենք մեր հայրենակիցներին, որ փոխանակման կետերի գործունեությունը կվերսկսվի միայն Կենտրոնական բանկի և մասնավոր բանկերի խնդիրները լուծելուց հետո»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դատելով Աֆղանստանի Կենտրոնական բանկի ֆեյսբուքյան էջի հրապարակումներից, վերջին գրառումը թվագրված է օգոստոսի 15-ին, հենց այդ օրը «Թալիբանը» գրավեց Քաբուլը, որից հետո դադարեցվեցին բազմաթիվ պետական հաստատությունների գործունեությունը:

Placeholder
Քաբուլում դադարել են գործել փոխանակման կետերը