«Կինոտավր» կինոփառատոնում կկայանա Նարինե Աբգարյանի «Մանունյա»-ի պրեմիերան
Մշակույթ
20:00 21/08/2021
Աշխարհ

«Կինոտավր» կինոփառատոնում կկայանա Նարինե Աբգարյանի «Մանունյա»-ի պրեմիերան

«Okko» առցանց կինոթատրոնը կցուցադրի Նարինե Աբգարյանի «Մանունյա» պատմվածքի էկրանային տարբերակը:

Սերիալային գեղարվեստական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա «Կինոտավր» կինոփառատոնի արտամրցութային սերիալային շոուի շրջանակներում։ Այս մասին գրում է «daily.afisha» կայքը։

«Մանունյա»-ն կատակերգական սերիալ է երեխաների և այն մեծահասակների համար, որոնք դեմ չեն ժամանակ առ ժամանակ վերադառնալ մանկություն:

Ֆիլմի գործողություններըը, ինչպես գրքում է, տեղի է ունենում Հայաստանում 1980-ականներին:

Այն պատմում է տարբեր ազգությունների խորհրդային երկու ընտանիքի բարեկամության մասին:

«Ես շատ ոգևորված էի, երբ իմացա, որ «Մանունյա»-ի առաջին եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են: Առանձնահատուկ ուրախություն էր նորությունը, որ ֆիլմը «տուն» է գտել, և շատ շուտով մարդիկ կկարողանան այն տեսնել «Okko» մուլտիմեդիա ծառայությունում:

Յուրաքանչյուր երազանք ունի իր վերջնաժամկետը և կատարման իր ժամանակը: Սա, թերևս, իմ սովորած ամենակարևոր դասն է: Մի դադարեք երազել, մի դավաճանեք ինքներդ ձեզ: Երազներն իրականանում են, երբ հավատում ես դրանց »,- ասել է Նարինե Աբգարյանը:

10 մասից բաղկացած սերիլը «Okko»-ում հասանելի կլինի 2021 թվականի վերջին:


Placeholder
«Կինոտավր» կինոփառատոնում կկայանա Նարինե Աբգարյանի «Մանունյա»-ի պրեմիերան