ՄԻՊ ներկայացուցիչները Ոստիկանությունում են՝ «Ֆիզգարադոկ»-ից քաղաքացիների բերման ենթարկելու կապակցությամբ
Իրավունք
15:07 21/08/2021
Հայաստան

ՄԻՊ ներկայացուցիչները Ոստիկանությունում են՝ «Ֆիզգարադոկ»-ից քաղաքացիների բերման ենթարկելու կապակցությամբ

Երևանի Աջափնյակ համայնքում (Ֆիզգարադոկ) տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ առանձնազրույցներ տեղի կունենան բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:

Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:

Placeholder
ՄԻՊ ներկայացուցիչները Ոստիկանությունում են՝ «Ֆիզգարադոկ»-ից քաղաքացիների բերման ենթարկելու կապակցությամբ