Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռումինիայի Յասի քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
Ինչպես հայտնում է armsport-ը, հայկական շախմատի պատմության մեջ առաջին անգամ կանանց պայքարում Հայաստանը չեմպիոն ունի: Հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը վերջին տուրում կարողացավ առավելության հասնել էստոնուհի Մաի Նարվայի նկատմամբ ու վաստակած 9 միավոր դառնալ Եվրոպայի չեմպիոն:
Անցկացրած 11 տուրում Դանիելյանը տարավ 7 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի ու չկրեց ոչ մի պարտություն: Դանիելյանը 2011 թ-ին դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: