Գրենլանդիայի սառցադաշտի գագաթին առաջին անգամ գրանցվել է անձրև
Աշխարհում
17:53 21/08/2021
Աշխարհ

Գրենլանդիայի սառցադաշտի գագաթին առաջին անգամ գրանցվել է անձրև

Գրենլանդիայի սառցե շերտի ամենաբարձր կետում անձրև է տեղացել։ rg.ru-ն գրում է, որ փաստը գրանցել է Կոլորադոյի համալսարանի ձյան և սառույցի տվյալներն արձանագրող ազգային կենտրոնը: Սա յուրահատուկ երևույթ է. սառցադաշտերի դիտումների պատմության մեջ առաջին անգամ է տեղացել անձրև։

Գիտնականները Արկտիկայում սառույցի արտակարգ փոփոխություններ են նկատում 1989 թվականից՝ Գիտության ազգային հիմնադրամի կայարանում, որը գտնվում է սառցե շերտի ամենաբարձր կետում:

Տեղումները տեղացել են ծովի մակարդակից 3216 մ բարձրության վրա: Սառույցի ծավալը, որը հալվում էր օրական, յոթ անգամ գերազանցում էր տարվա այս ժամանակահատվածի օրական միջինին: Տաք օդը խթանել է հորդարառ անձրևներ, 7 միլիարդ տոննա ջուր է թափել սառույցի վրա։

Placeholder