21.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 507 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի
Օրվա թեմա
11:18 21/08/2021
Հայաստան

21.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 507 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի

Հայաստանում օգոստոսի 20-ին  կատարվել է 7629 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում առողջացել է 283  մարդ, գրանցվել է 5 մահվան դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով, օգոստոսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 249 դեպք, որոնցից 224 019-ն` առողջացած, 4737-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1143 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5880 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7350 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 476 957 թեստավորում:

Placeholder
21.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 507 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի