Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Մարտիրոսյանը պարգևատրման էր դուրս եկել հայ զինվորի նկարով մարզաշապիկով
Սպորտ
10:50 21/08/2021
Հայաստան

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Մարտիրոսյանը պարգևատրման էր դուրս եկել հայ զինվորի նկարով մարզաշապիկով

Բոսնիա և Հերցոգովինայում ավարտվել է  բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Այն հայկական բռնցքամարտի համար առանձնացել է փայլուն արդյունքով, որին անդրադարձել է նույնիսկ բռնցքամարտի Եվրոպական ֆեդերացիան։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ մարզիչներ Արթուր Մելքումյանի, Արմեն Բաղդասարյանի և Հովհաննես Շարբաթյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած հայ 17 մարզիկներից 10-ը  բարձրացել են պատվո հարթակ։ Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել են ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնել 50 կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը և 57 կգ քաշային Սևան մարզական միության սան Անդրանիկ Մարտիրոսյանը։ Ընդ որում Սպարտակ Նահապետյանը իր մրցակցին հաղթել է նոկաուտով։

48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը, 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 75 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը  նվաճել են արծաթե մեդալ, իսկ 42կգ քաշայի Վահագն Գալստյանը, 70կգ քաշային Լյովա Կիրակոսյանը, 80 կգ քաշային Կարեն Պետրոսյանը, 38կգ քաշային Վիկտորիա Զաքարյանը և 42կգ քաշային Հեղինե Պետրոսյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին։

57 կգ քաշային Եվրոպայի նորընծա չեմպիոն Անդրանիկ Մարտիրոսյանը պարգևատրման էր դուրս եկել հայ զինվորի նկարով մարզաշապիկով

Placeholder
Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Մարտիրոսյանը պարգևատրման էր դուրս եկել հայ զինվորի նկարով մարզաշապիկով