Բրիտանական ամենահայտնի Wanderlust ամսագրի հերթական համարում 6 էջ հատկացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժին
Տնտեսություն
10:00 21/08/2021
Հայաստան

Բրիտանական ամենահայտնի Wanderlust ամսագրի հերթական համարում 6 էջ հատկացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժին

Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցության արդյունքում վերջերս Հայաստանում հյուրընկալած Բրիտանական ամենահայտնի Wanderlust ամսագրի գլխավոր խմբագրի այցից հետո օրերս ամսագրում տպագրվել է հոդված Հայաստանի մասին։

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ամսագրի այս համարում 6 էջ հատկացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժին, որի մասին պատմում է հենց ինքը՝ գլխավոր խմբագիրը։

Ամսագիրը թիրախավորում է Բրիտանիայի ամենաշատ ճամփորդող լսարանին։ Բացի Բրիտանիայից ամսագիրը կարդում են ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, ԱՄԷ-ում և էլի մի շարք երկրներում։

Ամսագիրը թողարկվում է տարեկան 6 անգամ 100․000 տպագիր օրինակով և ունի մոտավորապես 1․500․000 առցանց այցելու։


 

Placeholder
Բրիտանական ամենահայտնի Wanderlust ամսագրի հերթական համարում 6 էջ հատկացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժին