ՀԱՊԿ-ն օգոստոսի 23-ին կքննարկի Աֆղանստանի իրավիճակը. Վլադիմիր Պուտին
Քաղաքական
16:00 21/08/2021
Տարածաշրջան

ՀԱՊԿ-ն օգոստոսի 23-ին կքննարկի Աֆղանստանի իրավիճակը. Վլադիմիր Պուտին

ՀԱՊԿ երկրների ղեկավարները օգոստոսի 23-ին տեսաժողով կանցկացնեն` Աֆղանստանում իրավիճակի ֆոնին «ժամացույցների սլաքները ուղղելու» համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման մեկնարկին:

«Իհարկե, այժմ ամենահրատապ հարցերից մեկը անվտանգության խնդիրն է, հատկապես՝ Աֆղանստանում զարգացող իրադարձությունների հետ կապված: Երկուշաբթի, հուսով եմ, ՀԱՊԿ-ի շրջանակում կհանդիպենք տեսակոնֆերանսի ձևաչափում, պարզապես մեր ժամացույցների սլաքները ստուգելու համար»,- ասել է ռուս առաջնորդը:

Պուտինը հիշեցրել է, որ, ինչպես նախատեսված է, սեպտեմբերի կեսերին աշխատանքներ կան անելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում:

ՌԴ ղեկավարը նաև նշել է, որ մեկնարկած հանդիպումը մեծ օրակարգ ունի և երկու երկրների նախագահները քննարկելու բան կունենան՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված բոլոր հանգամանքները:
 

Placeholder
ՀԱՊԿ-ն օգոստոսի 23-ին կքննարկի Աֆղանստանի իրավիճակը. Վլադիմիր Պուտին