Զինծառայողների աճյունների որոնումներն ընթանում են Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում
Տարածաշրջան
12:05 21/08/2021
ԼՂՀ

Զինծառայողների աճյունների որոնումներն ընթանում են Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում

2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մինչ օրս շարունակվում են:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվում են Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն:

Placeholder
Զինծառայողների աճյունների որոնումներն ընթանում են Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում