Թաիլանդը թույլ կտա երկիր մուտք գործել «Sputnik V»-ով պատվաստվածներին
Աշխարհում
14:00 21/08/2021
Աշխարհ

Թաիլանդը թույլ կտա երկիր մուտք գործել «Sputnik V»-ով պատվաստվածներին

Թաիլանդի հիվանդությունների վերահսկման վարչությունը ակտիվորեն աշխատում է «Sputnik V» պատվաստանյութի վերջնական հաստատման ուղղությամբ: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Պետական իրավիճակների կառավարման կենտրոնին:

Հենց որ գործընթացն ավարտվի, և ռուսական պատվաստանյութը ներառվի հաստատված դեղամիջոցների ցանկում, ռուսաստանցիները կկարողանան Թայլանդ մուտք գործելու թույլտվություն  ձևակերպել COE կայքում և այնտեղ գնալ առանց պարտադիր կարանտինի։

Այս պահին երկիր կարող են մուտք գործել միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (Pfizer, Moderna, AstraZeneca, AstraZeneca-SKBio, Johnson&Johnson, Sinopharm) ցուցակով պատվաստված զբոսաշրջիկները:

Placeholder
Թաիլանդը թույլ կտա երկիր մուտք գործել «Sputnik V»-ով պատվաստվածներին