Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ
Հասարակություն
15:36 21/08/2021
Հայաստան

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ

Առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից ազգաբնակչությանը հորդորում են պահպանել հրդեհավտանգության կանոնները:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 21-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Placeholder
Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ