Եղիսաբեթ Երկրորդը դատարան կդիմի ընդդեմ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի
Իրավունք
11:43 23/08/2021
Աշխարհ

Եղիսաբեթ Երկրորդը դատարան կդիմի ընդդեմ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր օգնականներին կարգադրել է դատավարություն պլանավորել, եթե արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի հայտարարությունները թագավորական ընտանիքի մասին գնահատվեն որպես զրպարտություն: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրել է Sun-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

«Ամենավերևում զգացողությունն այսպիսինն է՝ ամեն ինչ սահման ունի ... Նրանք վարձում են փաստաբանների: Հարրիին և Մեգանին հասկացնում են և նրանք կհասկանան, որ կրկնվող հարձակումներն անընդունելի են», - ասել է իրազեկ աղբյուրը:

Նա նաև նշել է, որ 95-ամյա թագուհին «զայրացել» է հարձակումներից: Թագավորական ընտանիքի իրավաբան մասնագետներն այժմ կապ են հաստատում ընկերությունների հետ, որոնք զբաղվում են «զրպարտության և գաղտնիության հարցերով»:

Ըստ թերթի՝ հիմնականում իրավաբանները կուսումնասիրեն արքայազն Հարրիի հուշերի բովանդակությունը, որոնք պետք է թողարկվեն 2022 թվականին:

«Եթե գրքում ինչ -որ մեկը նշված է և ուղղակիորեն մեղադրվում է ինչ -որ բանում, դա կարող է լինել զրպարտություն, ինչպես նաև անձնական ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում», - ասել է աղբյուրը:

Սրա հետ մեկտեղ նա ավելացրել է, որ թագավորական ընտանիքի փաստաբանները կարող են կապ հաստատել Penguin Random House գրքի հրատարակիչների հետ: Բուքինգեմյան պալատը հրաժարվել է մեկնաբանություններ տալ:
 

Placeholder
Եղիսաբեթ Երկրորդը դատարան կդիմի ընդդեմ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի