Իրանը «Թալիբանի» խնդրանքով վերսկսել է վառելիքի մատակարարումը Աֆղանստանին
Տնտեսություն
17:27 23/08/2021
Աշխարհ

Իրանը «Թալիբանի» խնդրանքով վերսկսել է վառելիքի մատակարարումը Աֆղանստանին

Իրանը «Թալիբան» շարժման խնդրանք ստանալուց հետո վերսկսել է բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները Աֆղանստանին: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի հաղորդել է «Ալ Ջազիրա»-ն:

Թալիբները հարցում են ուղարկել Իրան, որում ասվում է. «Կարո՞ղ եք շարունակել նավթամթերքի առաքումը»,-հաղորդել են Իրանի նավթի, գազի և նավթաքիմիական արտադրանքի արտահանողների միությունում:

Ըստ «Ալ-Ջազիրայի», մի քանի օր առաջ է վերսկսվել արտահանումը, սակայն լրագրողները միայն հիմա են իմացել այդ մասին:

Placeholder
Իրանը «Թալիբանի» խնդրանքով վերսկսել է վառելիքի մատակարարումը Աֆղանստանին