Հայաստանում տեղի է ունենում միջազգային նորմերին ցուցադրական հակադրում. Լարիսա Ալավերդյան
Իրավունք
14:14 23/08/2021
Հայաստան

Հայաստանում տեղի է ունենում միջազգային նորմերին ցուցադրական հակադրում. Լարիսա Ալավերդյան

«Հայաստանում հիմա տեղի են ունենում ոչ թե մարդու իրավունքների պարզ ոտնահարումներ, այլ՝ միջազգային նորմերին ցուցադրական հակադրում, ինչը շատ վտանգավոր երևույթ է»,- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահների և Մարդու իրավունքերի նախկին պաշտպանների հետ ԱԺ-ում պատգամավոր Թագուհի Թովմասյանի կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

Նախկին օմբուդսմենը շեշտեց, որ նախկինում այդ ձևակերպումն օգտագործում էր Ադրբեջանի մասին խոսելիս, ու հիմա ցավով է արձանագրում, որ նույն այդ կեցվածքը որդեգրել են Հայաստանի տարբեր մարմիններ կամ դրանց ներկայացուցիչներ:

«Եթե մենք չգտնենք պատժելիության սկզբունքի իրականացման պատշաճ ձևերը, ապա սա շարունակվելու է»,- ասաց Ալավերդյանը

Նա պնդեց, որ իշխանությունների նման քայլերն արդյունավետ մեթոդ չեն, բայց մեծ հարված են հասցնում հասարակությանը և պետությանը։

«Իմիջի մասին չէ խոսքը՝ այն հարված է, որից հետո կարող են անցնել տասնյակ տարիներ, որպեսզի կարողանանք վերականգնել այն համեստ նվաճումները, որոնք ունեցել ենք»,- ասաց նախկին ՄԻՊ-ը։

Placeholder
Հայաստանում տեղի է ունենում միջազգային նորմերին ցուցադրական հակադրում. Լարիսա Ալավերդյան