Երկաթուղում կրկին խստացվում են դիմակներ կրելու պահանջները
Տարածաշրջան
13:15 23/08/2021
Հայաստան

Երկաթուղում կրկին խստացվում են դիմակներ կրելու պահանջները

Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ ուղևորների առողջության անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, խստացվում են երկաթուղային կայաններում, միջազգային գնացքներում և քաղաքամերձ էլեկտրագնացքներում գործող սահմանափակումները:

Մասնավորապես, երկաթուղային կայարանների տարածք և գնացքների վագոններ մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներ կրող ուղևորների համար:

ՀԿԵ-ից հայտնում են, որ քաղաքացիների հետ աշխատող գրեթե ամբողջ անձնակազմն արդեն պատվաստվել է:  Յուրաքանչյուր ուղերթի ավարտից հետո բոլոր գնացքների վագոններն օդափոխվում և ախտահանվում են, վագոնների և կայարանների ախտահանումը կատարվում է նաև օրվա վերջում:
 

Placeholder
Երկաթուղում կրկին խստացվում են դիմակներ կրելու պահանջները