ԱՆ. Վարակված պացիենտների մոտ հիվանդությունն առավել սուր ընթացք ունի
Առողջություն
12:09 23/08/2021
Հայաստան

ԱՆ. Վարակված պացիենտների մոտ հիվանդությունն առավել սուր ընթացք ունի

«Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, իրադրությունը շարունակում է մնալ լարված»,- հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Ըստ ԱՆ-ի, երկրում շրջանառվող նոր շտամներով պայմանավորված`  կորոնավիրուսի վերջին  դեպքերի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ հիվանդությունը արագ տարածման և երիտասարդացման միտում ունի։

Միաժամանակ, վարակված պացիենտների մոտ հիվանդությունն առավել սուր ընթացք ունի և հաճախ է ուղեկցվում արագ զարգացող թոքաբորբով։

«Հիվանդության նոր ալիքը կանխելու համար անհրաժեշտ է  հետևել կանխարգելիչ միջոցառումներին՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն և պատվաստվել»,-նշում են նախարարությունից։

Placeholder