Հունաստանը հաստատել է կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստվածի մահվան երկրորդ դեպքի մասին
Աշխարհում
11:14 23/08/2021
Աշխարհ

Հունաստանը հաստատել է կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստվածի մահվան երկրորդ դեպքի մասին

Հունաստանում գրանցվել է լիովին պատվաստված անձի կորոնավիրուսայից մահվան երկրորդ դեպքը: «CNN Greece»-ի տարածած լուրը փոխանցում է «Գազետա ռու»-ն:

77-ամյա տղամարդը մահացել է Զակինթոսի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որը հուլիսի 30-ին էր հոսպիտալացվել COVID-19-ի ախտանիշներով: Օգոստոսի 10-ից տարեց հիվանդը գտնվում էր մեխանիկական շնչառության ներքո:

Տղամարդը պատվաստվել էր, սակայն իմունային համակարգը թուլացել էր շատ լուրջ քրոնիկ հիվանդության պատճառով: Ըստ բժիշկների՝ տղամարդը ստացել է ուժեղ դեղամիջոցներ, որոնք զգալիորեն ազդել են կորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետության վրա:

Սալոնիկի Պապանիկոլաուի հիվանդանոցի երկրորդ վերակենդանացման բաժանմունքի տնօրեն Նիկոս Կարավելոսը նախորդ շաբաթ հայտնել էր կորոնավիրուսից լիովին պատվաստված և առանց լուրջ հիվանդությունների առաջին մահվան մասին:
 

Placeholder