Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ն օգոստոսի կեսերից տարհանել է Աֆղանստանից գրեթե 30 հազար մարդու։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Ջո Բայդենի Սպիտակ տանն ունեցած ելույթը:
«Օգոստոսի 14-ից ԱՄՆ ինքնաթիռներով տարհանել ենք գրեթե 28,000 մարդու, ներառյալ քաղաքացիական չարտերները, հուլիսից տարհանած մարդկանց ընդհանուր թիվը հասնում է մոտ 33,000 -ի»,- մեջբերել է Սպիտակ տան ծառայության մամուլը։
Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո «Թալիբան» խմբավորման զինյալները սկսել են գրավել երկրի տարածքները և օգոստոսի 15-ին մտել Քաբուլ: