Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոնվերս Բանկում ամփոփել են VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ երկու ակցիայի արդյունքները:
Բանկից հայտնում են, որ դրանցից առաջինի շրջանակում Վիզա քարտերով ամենաշատ Card to Card փոխանցումներ կատարած և ստացած 10-ական հաճախորդ ստացել է Երևան պարկի 2-ական տոմս, իսկ երկրորդ ակցիայի արդյունքում՝ Բանկի խրախուսման ծրագրի շրջանակում պարգևատրվել են Վիզա քարտերի վաճառք իրականացրած լավագույն աշխատակիցները:
Բանկում գոհունակություն են հայտնել երկու ակցիայի արդյունքներից և նշել. «Card to Card փոխանցումների խթանմանը միտված ակցիայի շրջանակում՝ միայն հուլիս ամսվա ընթացքում Card to Card փոխանցում է կատարել կամ ստացել մոտ 2000 Վիզա քարտապան, գործարքների թիվը գերազանցել է 5000-ը: Զգալիորեն աճել է նաև Վիզա քարտապանների թիվը: Ցուցանիշների էական աճը Բանկի առաջարկի նկատմամբ հաճախորդների վստահության և հետաքրքրության արդյունքն է»:
Օգոստոսի վերջին կավարտվի ևս մեկ ակցիա, որի արդյունքում որպես պարգև ոսկու ձուլակտորներ կստանան Վիզա վճարային քարտերով անկանխիկ գործարքներ կատարած ամենաակտիվ քարտապանները:
Մանրամասները՝ հղումով։