Ավագ լեյտենանտը մոլորվել է, նախնական տեղեկություններով հայտնվել ադրբեջանական կողմում. ՀՀ ՊՆ
Քաղաքական
15:46 23/08/2021
Հայաստան

Ավագ լեյտենանտը մոլորվել է, նախնական տեղեկություններով հայտնվել ադրբեջանական կողմում. ՀՀ ՊՆ

Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։

Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։

 

Placeholder
Ավագ լեյտենանտը մոլորվել է, նախնական տեղեկություններով հայտնվել ադրբեջանական կողմում. ՀՀ ՊՆ