Իսպանիայում 13 ինքնավարությունների տարածքներ աղետի գոտի են հայտարարել
Տնտեսություն
17:50 24/08/2021
Աշխարհ

Իսպանիայում 13 ինքնավարությունների տարածքներ աղետի գոտի են հայտարարել

Իսպանիայի կառավարությունը աղետի գոտի է հայտարարել տասներեք ինքնավար համայնքներում, որոնք տուժել են անտառային հրդեհներից: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Ամենից շատ տուժել է Ավիլան (Կաստիլիա և Լեոն), որտեղ այրվել է 22 հազար հեկտար տարածք:

«Միայն տասներեք ինքնավարություն օգնություն կստանան տեղի ունեցած հրդեհների հետևանքով»,- նախարարների խորհրդի նիստից հետո բացատրել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, տարածքային քաղաքականության նախարար Իզաբել Ռոդրիգեսը: 

Օգնությունը տրամադրվելու է ենթակառուցվածքներին, բնակարաններին, գույքին, արդյունաբերությանը, գյուղացիական տնտեսություններին պատճառված վնասների փոխհատուցմանը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: 

Աղետի գոտի ճանաչելը ենթադրում է նաև պետական ​​երաշխիքների, հարկերի արտոնությունների և փոխհատուցման դիմաց վարկեր հատկացնելու հնարավորություն: 

Իսպանիայում ամեն ամառ հրդեհներ են լինում: Այս տարի նրանց թիվը կրկնապատկվել է 2020 թվականի համեմատ: 

Placeholder
Իսպանիայում 13 ինքնավարությունների տարածքներ աղետի գոտի են հայտարարել