Հայաստանում արտադրողականության շատ վատ ցուցանիշ ունենք և ջրի 60 % կորուստ. Փաշինյան
Տնտեսություն
12:48 24/08/2021
Հայաստան

Հայաստանում արտադրողականության շատ վատ ցուցանիշ ունենք և ջրի 60 % կորուստ. Փաշինյան

«ՀՀ-ում արտադրաղականությունը կազմում է 6.8 դոլար, այսինքը՝ միջինացված մեկ աշխատողը մեկ ժամում ստեղծում է այդքան համախառն ներքին արդյունք»,-կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Այն համարելով շատ վատ ցուցանիշ՝ նա նշեց, որ ՌԴ-ում այդ նույն ցուցանիշը կազմում է 11.7 դոլար, Եվրամիության միջին ցուցանիշը 42.7 ԱՄՆ դոլար է և կան ԵՄ երկրենր, որոնց արտադրողականության ցուցանիշն ավել է 100 դոլարից:

Ըստ Փաշինյանի՝ այն ի ցույց է դնում տնտեսության մեջ մեր ունեցած ամենակարևոր բազային խնդիրներից մեկը:

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը շատ ավելի ցածր է՝ ժամում 3 դոլար, այն դեպքում, երբ այն մեծ տեղ է զբաղեցնում ՀՆԱ-ում:

Կառավարության ղեկավարն այդ ցածր արժեքով բացատրեց գյուղացիների այն պնդումը, որ առավոտից երեկո աշխատում են, բայց իրենց աշխատանքի արդյունքը չեն տեսնում:

Ըստ Փաշինյանի, դրա պատճառն աշխատանքի արտադրողականության չափազանց ցածր լինելն է:

Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ  գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը բարձրացնելու համար պետք է լուրջ բարեփոխումներ անել, դրանցից մեկը հողային ռեֆորմն է, որը դժվար է լինելու իրականացնել:

Նա հայտնեց, որ այսօր միավոր հողի մշակման վրա շատ մարդիկ են ներգրավված և ստացված  արդյունքը շատ քիչ է, իսկ դրա պատճառը հողերի կտրտվածությունն է, որը կարգավորելու համար կառավարությունը լուծումներ է նախատեսել:

Նիկոլ Փաշինյանն ակնարկում է հողատարածքների խոշորացման տարբերակը, սակայն պարզ չէ թե գյուղացու սեփականություն համարվող հողերն ինչ մեխանիզմով են ստիպելու միավորել:

Կառավարության ղեկավարը նաև հայտնեց, որ Հայաստանում ջրի 60 % կորուստ կա:

Placeholder
Հայաստանում արտադրողականության շատ վատ ցուցանիշ ունենք և ջրի 60 % կորուստ. Փաշինյան