Կարատեիստ Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայում նվաճել է բրոնզե մեդալ
Սպորտ
19:08 24/08/2021
Հայաստան

Կարատեիստ Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայում նվաճել է բրոնզե մեդալ

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացվել է Եվրոպայի կարատեի 48-րդ առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, 45 երկրների 996 մարզիկ-մարզուհիների թվում էին Հայաստանի 13 ներկայացուցիչներ:

Մասնակիցները ներկայացրել են տարիքային երեք խումբ՝ պատանիներ, երիտասարդներ և մինչև 21 տարեկաններ:

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանն ասել է, որ  Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես է եկել մինչև 17 տարեկանների պայքարի մասնակից Ռոբերտ Հովհաննիսյանը / 76 կգ /: Երևանցին անցկացրել է հինգ մենամարտ, տոնել չորս տպավորիչ  հաղթանակ, պարտվել միայն կիսաեզրափակիչում։ Նա գրավել է երրորդ տեղը և պարգևատրվելց բրոնզե մեդալով:

Placeholder