Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի Ջաբրայիլ շրջանում: Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ, դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում՝ օգոստոսի 24-ի դրությամբ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ընդհանուր 1648 զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: