Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին. Սեյրան Օհանյան
«Երեկ քաղաքական իշխանությունների կողմից կալանավորվեց մեր գործընկեր պատգամավոր պրոֆեսոր Արմեն Չարչյանը»,-Ազգային ժողովի նիստում, որին ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելու կառավարության հնգամյա ծրագիրը, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի այս ապօրինի որոշումը հակասում է Սահմանադրությանը և քրեական գործերի դատաքննության ձևավորված պրակտիկային, իսկ դատավորի վարքագիծը պետք է արժանանա համարժեք իրավական գնահատականի:
««Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին և խստորեն դատապարտում ընդդիմադիր գործունեությունն ու խոսքը բռնճանշումների միջոցով սահմանափակելու իշխանությունների հանցավոր վարքագիծը:
Մեր ամբողջական աջակցությունն ու զորակցություն ենք հայտնում ապօրինի անազատության մեջ գտնվող մեր բոլոր գործընկերներին ու Ազգային ժողովի ղեկավարությանը պահանջում ենք ապահովել պատգամավորների բնականոն գործունեությունն ու առաջարկում բոլոր խմբակցություններին հանդես գալ համապատասխան հայտարարությամբ, պահաջնում ենք Ազգային ժողով գա գլխավոր դատախազն ու բացատրություն տա»,- ասաց Սեյրան Օհանյանը: