Անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանի մազերը քաշելով փորձեցին նրան դուրս բերել Աժ դահլիճից
Քաղաքական
15:50 24/08/2021
Հայաստան

Անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանի մազերը քաշելով փորձեցին նրան դուրս բերել Աժ դահլիճից

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը տեսանկարահանել ու իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը։

Ինչպես երևում է տեսանյութում, պետական ծառայության աշխատակիցները ուժով, մազերը քաշելով փորձում են ԱԺ դահլիճից դուրս բերել «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանին։

Անվտանգության աշխատակիցների նման ագրեսիվ պահվածքն առաջացրեց ընդդիմադիր պատգամավորների զայրույթը, զարմանքը, փորձեցին հեռացնել նրանց կին պատգամավորից։

«ԱԺ-ում Նիկոլի վախերի ու նիկոլների այլանդակ պահվածքի արդյունքը»,- գրել է Արեգնազ Մանուկյանը։

Placeholder
Անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանի մազերը քաշելով փորձեցին նրան դուրս բերել Աժ դահլիճից