«Նիկոլ, դավաճան». Ծեծկռտուք, քաշքուկ ԱԺ-ում
Քաղաքական
15:19 24/08/2021
Հայաստան

«Նիկոլ, դավաճան». Ծեծկռտուք, քաշքուկ ԱԺ-ում

Մինչ ԱԺ պաշտոնական էջում ընդհատվել է նիստի ուղիղ հեռարձակում, խորհրդարանի դահլիճում կրքերը թեժացել են։

Պետական ծառայության բազմաթիվ աշխատակիցներ մուտք են գործել ԱԺ դահլիճ, քաշքշում են ընդդիմադիր պատգամավորներին։

Ի պատասխան, այս գործողությունների պատգամավորները վանկարկում են «Նիկոլ, դավաճան»։ 

Նշենք, որ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց։

Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Հայաստան» դաշինիքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը։

Placeholder
«Նիկոլ, դավաճան». Ծեծկռտուք, քաշքուկ ԱԺ-ում