«Նոր Ալիք» մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը
Մշակույթ
09:47 25/08/2021
Հայաստան

«Նոր Ալիք» մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը

«Նոր Ալիք- 2021» երիտասարդ կատարողների ամենամյա մրցույթի հաղթողը Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանն է:

3 օրվա քվեարկության արդյունքում որոշվել է հաղթողը: Մրցութային երրորդ օրը Սարոն հավաքել է 88 միավոր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը, սակայն 3 օրվա արդյունքով նա հաղթել է, քանի որ առաջին երկու օրերի մրցույթի առաջատարն էր։ Հայաստանի ներկայացուցիչը ընդհանուր առմամբ հավաքել է 267 միավոր:

«Նոր Ալիք» մրցույթին մասնակցում է 9 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրալիա, Բելառուս, Բուլղարիա, Վրաստան, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, 11 ներկայացուցիչ։

Placeholder
«Նոր Ալիք» մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը