25.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 634 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի
Օրվա թեմա
11:21 25/08/2021
Հայաստան

25.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 634 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի

Հայաստանում օգոստոսի 24-ին կատարվել է 8516 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 634 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 200 մարդ, մահացել է 12 քաղաքացի: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Օգոստոսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  239 056 դեպք, որոնցից  224 919-ն` առողջացած, 4778-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1150 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5928 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8209 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 504 158 թեստավորում:


 

Placeholder
25.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 634 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի