Իրաքից արևադարձային տաք օդային հոսանքներ կներթափանցեն Հայաստան
Հասարակություն
10:21 25/08/2021
Հայաստան

Իրաքից արևադարձային տաք օդային հոսանքներ կներթափանցեն Հայաստան

Օգոստոսի 27-30-ին Իրաքի  շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-ին և 30-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով՝ +38․․․+40 աստիճանի։

Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

«Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները»,-հայտնում են կենտրոնից։

Placeholder
Իրաքից արևադարձային տաք օդային հոսանքներ կներթափանցեն Հայաստան