Աժ-ում պատգամավորները շշեր նետեցին իրար վրա
Քաղաքական
10:41 25/08/2021
Հայաստան

Աժ-ում պատգամավորները շշեր նետեցին իրար վրա

Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացումից հետո պատգամավորների ելույթների ժամանակ միջադեպ գրանցվեց:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հայկ Սարգսյանն իր ելույթում խոսում էր բանակից փողով կամ զանգով ազատվելու մասին՝ նշելով, ում ժամանակ եղել են նման բան, հայրենիքի դավաճաններ են:

Այդ հայտարարությունից հետո դահլիճից շիշ նետեցին Հայկ Սարգսյանի ուղղությամբ:

«Խելոք պահի քեզ հլը, արա, է»,- ասաց Սարգսյանը:

Դահլիճի տարբեր կողմերից պատգամավորները շշեր էին շպրտում իրար վրա:

Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ  ու հայտարարեց ընդմիջում:
 

Placeholder
Աժ-ում պատգամավորները շշեր նետեցին իրար վրա