Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք․ Իլհամ Ալիև
Քաղաքական
18:25 26/08/2021
Տարածաշրջան

Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք․ Իլհամ Ալիև

Եթե 2020 թվականի աշնանը​​ պատերազմը չդադարեր, ապա Ադրբեջանը ավելի շատ կորուստներ կունենար: Այս մասին հինգշաբթի ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով  պատերազմում զոհվածների ընտանիքներին բնակարաններով և ավտոմեքենաներով ապահովելու արարողությանը: Նրա խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց հանձնման ակտը, և պատերազմն ավարտվեց: Մեզ համար բացարձակապես ողջամիտ էր պատերազմի ավարտը: Եթե ​​պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք»,- ասել է նա:

Ալիևի խոսքով՝ ադրբեջանական կողմը կարող էր դժվարությունների բախվել Քարվաճառում և Բերձորում:

«Այս տարածաշրջանի կլիմայական պայմանները, լեռները կարող էին խնդիր ստեղծել մեզ համար: Բացի այդ, ձմեռն էլ մոտենում էր»,- նշել է նա:

Նոյեմբերի 9 -ին Երևանի, Մոսկվայի և Բաքվի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանին հանձնվել են երեք շրջաններ՝ Ակնան, Քարվաճառը և Բերձորը:

Placeholder
Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք․ Իլհամ Ալիև